ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստումը

24.09.2026

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման հայտերի ընդունման գործընթացը։

Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն, հետևյալ առարկաների գծով՝

• անգլերեն,
• ռուսերեն,
• ֆրանսերեն,
• գերմաներեն,
• աշխարհագրություն,
• կենսաբանություն,
• քիմիա,
• ֆիզիկա,
• հայոց պատմություն,
• համաշխարհային պատմություն,
• հայոց լեզու և գրականություն,
• մաթեմատիկա,
• ինֆորմատիկա և ԹԳՀԳ,
• շախմատ,
• կերպարվեստ,
• երաժշտություն,
• տեխնոլոգիա,
• տարրական դասարաններ։

 

Տեղեկացնում ենք, որ առարկայական պարտադիր վերապատրաստումը նախատեսված է միայն՝
• առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչների համար, որոնց մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում առարկայական գիտելիքի իմացության բաղադրիչը՝ Բաժին 1-ը, գնահատվել է 0, և/կամ
• նախորդ տարիներին կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչների համար։

 

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչևհոկտեմբերի 1-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն, լրացնել առցանց դիմումը`  https://forms.gle/V3XZHnpp5fH6s9h79  և դրան կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. անձը հաստատող փաստաթղթի սկանավորված պատճենը կամ լուսանկարը,
2. բարձրագույն կրթություն չունեցող անձինք՝ կրթությունը հավաստող փաստաթղթի, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանքի կամ աշխատանքային գրքույկի (առկայության դեպքում), ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի սկանավորված պատճենները կամ լուսանկարները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,
3. ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման և/կամ ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացքում առարկայական գիտելիքի ստուգման անբավարար արդյունքի վերաբերյալ տնօրենի կողմից տրված տեղեկանքի սկանավորված պատճենը կամ լուսանկարը։

 

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստումը կանցկացվի հոկտեմբերի 5-ից։

Լրացուցիչ տեղեկությունների համար  կարող եք  աշխատանքային օրերին՝ ժամը 09:00–17:00-ն,  զանգահարել (010) 59 70 88 հեռախոսահամարով։