2026-2027 ուստարվա վճարովի ասպիրանտուրայի ընդունելություն

29.09.2026

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա վճարովի ասպիրանտուրայի ընդունելություն (կրթական 3-րդ մակարդակ)։


Վճարովի ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1259-Ն որոշման 26 և 27 կետերի կարգավորմամբ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում հաստատության ղեկավարի անունով,
2. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
3. Օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)՝
• անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 2.5՝ նոր գնահատման համակարգով և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
• ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը,
• գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
4. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
5. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
6. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Ուսման վարձը սահմանվում է 450.000 ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են  սեպտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 8-ը:

Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են ս.թ. դեկտեմբերի 14-ից մինչև 18-ը:

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն, հեռ՝. 59-70-29: