Մրցույթ՝ Վալյադոլիդի համալսարանում սովորելու
06.10.2026
Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ գործընկեր Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու նպատակով: Շարժունության տևողությունը 5 ամիս է:
Տեղերի քանակը 1-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2026-2027թթ. ուս. տարվա 2-րդ կիսամյակում:
Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 Եվրո դրամաշնորհ, ճանապարհածախս, ինչպես նաև հավելյալ ամսական 250 Եվրո սահմանափակ հնարավորություններով ուսանողների համար։
Իրավասության չափանիշները
Դիմողը՝
- պետք է լինի Օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավր 2-րդ և/կամ 3-րդ կուրսի ուսանող;
- պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ իսպաներեն լեզուներով՝
- Անձնագրի պատճեն
- Ինքնակենսագրություն (CV) (խորհուրդ է տրվում EUROPASS ձևաչափը)
- Երաշխավորագիր (Letter of Recommendation)
- Ակադեմիական տեղեկանք (Transcript of Records)
- Կրթությունը հավաստող տեղեկանք
- Լեզվի իմացությունը հաստատող վկայական
- Ստորագրված նախնական ուսումնառության պայմանագիր (Learning Agreement proposal)
- Մոտիվացիոն նամակ (արգելվում է օգտագործել արհեստական բանականություն)
- Հարկային և ապահովագրական պարտավորությունների կատարման հայտարարագիր (ձևանմուշը հասանելի է UVAMOBPLUS2 համակարգում)
- Սոցիալական հատուկ կարգավիճակը կամ կարիքները հաստատող փաստաթղթեր (լրացուցիչ ֆինանսավորման համար, առկայության դեպքում)
Հայտերի Ներկայացման Կարգը և Վերջնաժամկետը
- Վերջնաժամկետ՝ 2026 թվականի հոկտեմբերի 27, ժամը 23:59 (Իսպանիայի ժամանակով / CET):
- Ներկայացման ձևը՝ հայտերն ընդունվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ առցանց եղանակով՝ UVAMOBPLUS2 պորտալի միջոցով։ Էլեկտրոնային փոստով ուղարկված հայտերը չեն դիտարկվի։
- Հայտի ավարտ՝ բոլոր փաստաթղթերը բեռնելուց հետո համակարգը ձևավորում է ստացական (receipt), որը պետք է ստորագրել, կրկին բեռնել պորտալ և հայտը նշել որպես FINISHED/FINAL:
Ընտրության Չափանիշներ
Հայտերը գնահատվում են մրցութային հիմունքներով հետևյալ կերպ՝
- Ակադեմիական առաջադիմություն՝ 60%
- Մոտիվացիա՝ 20%
- Հայտի համապատասխանություն՝ 20%
Կարևոր Հղումներ և Կոնտակտներ
- Առցանց հայտադիմում՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply
- Դասընթացների catalogue՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses
- Էլ. հասցե հարցերի համար՝ internatioanl@aspu.am
*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: