- Մեդիա > Հայտարարություններ >Մեկնարկում է սեփական նախաձեռնությամբ ուսուցիչների առարկայական (մասնագիտական) վերապատրաստման գործընթացը
Մեկնարկում է սեփական նախաձեռնությամբ ուսուցիչների առարկայական (մասնագիտական) վերապատրաստման գործընթացը
07.10.2026
Հայկական պետական մանկավարժական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ ներքոնշյալ առարկաների գծով.
- ԹԳՀԳ և Ինֆորմատիկա
- Տարրական դասարաններ (Մաթեմատիկա, Մայրենի, Ես և շրջակա աշխարհը)
- Անգլերեն։
Վերապատրաստումները մեկնարկելու են հոկտեմբերի 15-ից: Դասընթացի արժեքն է 120.000 ՀՀ դրամ, ընդհանուր ծավալը՝ 60 ժամ: Դասընթացները վարում են վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող ոլորտի լավագույն մասնագետները:
Վերապատրաստմանը մասնակցելու համար, անհրաժեշտ է հոկտեմբերի 7-12-ը լրացնել հայտ՝ կցելով «Ամերիա» բանկում ՀՊՄՀ-ի 1570027790960100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (որպես վճարման նպատակ նշել ՀՊՄՀ առարկայական վերապատրաստում և ձեր անուն, ազգանունը):
Վերապատրասման ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է:
Այլ մանրամասների համար դիմել Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 17, 2-րդ հարկ, 214 սենյակ (Կրթական նորարարությունների և մասնագիտական զարգացման բաժին) կամ զանգահարել (010) 597088 հեռախոսահամարին: