Էրազմուս + շարժունության ծրագիր` պրոֆեսորադասախոսական կազմի համար
14.10.2026
Մեկնարկել է Վալյադոլիդի համալսարանի (Իսպանիա) Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի համար հայտերի ընդունման 1-ին փուլը՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։
Կարևոր տեղեկություններ և ժամկետներ
•Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 23:59-ը, (Իսպանիայի ժամանակով)։
• Շարժունության տևողությունը՝ 7 օր
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին դիմելու համար թեկնածուները պետք է անձամբ ներկայացնեն հայտերը Վալյադոլիդի համալսարանի առցանց հարթակի միջոցով։
1.Առցանց հայտադիմում՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply
2.Աշխատանքային ծրագիր՝ հայտադիմումի 5-րդ քայլում անհրաժեշտ է ներկայացնել 5-օրյա շարժունության առաջարկ-ծրագիր՝ նշելով Վալյադոլիդի համալսարանի այն բաժինը, որի հետ ցանկանում եք համագործակցել։
3. Բաժինների ցանկ՝ Համալսարանի բաժինների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses։
4. Ֆինանսավորում
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է օրական 170 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 1188 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:
Օգտակար հղումներ
• Նախկին մասնակիցների փորձը (Բլոգ)՝ https://erasmusplusuva.wordpress.com/
•Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ ka171.erasmusplus@uva.es էլ. հասցեով: