ՀՊՄՀ-ում կանցկացվեն 20 կրեդիտով մանկավարժի հավաստագրման դասընթացներ

22.10.2026

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 2620-Ա/2 հրամանով ՀՊՄՀ-Ն 5 տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով՝ 20 կրեդիտ ծավալով, մանկավարժի հավաստագրման դասընթացներ՝ վճարովի հիմունքներով։

Դասընթացները կկազմակերպվեն հիբրիդային ձևաչափով՝ առցանց և առերես ուսուցման համադրմամբ։ Դրանք կանցկացվեն տարեկան երկու անգամ՝ հունվար-փետրվար և հունիս-հուլիս ամիսներին, շուրջ երեք ամիս տևողությամբ։

Դասընթացի արժեքը 200 000 ՀՀ դրամ է։

Դասընթացին կարող են մասնակցել միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող անձինք։

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել  մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 17։00-ն, Ուսուցիչների վերապատրաստման բաժին (Տիգրան Մեծի պողոտա 17, 214 սենյակ)՝

  • դիմում  ՀՊՄՀ ռեկտորի անունով,
  • անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,
  • միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի լուսապատճենները,
  • 3x4 սմ չափսի 2 լուսանկար։


Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 26-ից։

Կարևոր առավելություն

Վերապատրաստման համար վճարված գումարը կարող է ենթակա լինել եկամտային հարկից վերադարձման՝ եկամուտների տարեկան հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման մեխանիզմով։


Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ (010) 597088։

«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացներ կանոնակարգ
։