Ցուցահանդես՝ նվիրված համալսարանի հիմնադրման 104-ամյակին

02.11.2026

Նոյեմբերի 3-ից  մինչև դեկտեմբերի 3-ը՝ ժամը 10:00-16:00-ն, ՀՊՄՀ  Պատմության թանգարանում կգործի ցուցահանդես՝ նվիրված համալսարանի հիմնադրման 104-ամյակին։

Ներկայացված են արժեքավոր ցուցանմուշներ թանգարանի ֆոնդերից, որոնք պատմում են համալսարանի հիմնադրման, կայացման և զարգացման պատմության մասին։

Առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաև Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսորի պաշտոնակատար, քիմիական գիտությունների թեկնածու Աշոտ Բաբախանյանի անձնական հավաքածուից ներկայացված նամականիշերը, որոնք լրացնում և հարստացնում են ցուցադրությունը՝ բացահայտելով համալսարանի գիտակրթական կյանքի և Խ. Աբովյանի հետ կապված հետաքրքիր էջերը։


Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորելու Մանկավարժական համալսարանի անցած ուղին, նրա հարուստ պատմական ժառանգությունն ու կրթական ավանդույթները, ինչպես նաև ընդգծելու սերունդների միջև պատմական հիշողության պահպանման և փոխանցման կարևորությունը։