«Դիմակայելու արվեստը»․ Մեդիագրագիտության համաշխարհային շաբաթը՝ ՀՊՄՀ-ում
16.11.2026
«Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո Մեդիագրագիտության համաշխարհային շաբաթվա շրջանակում ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ միտված մեդիագրագիտության զարգացմանը։
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:20-ին, համալսարանի բարձրահարկ մասնաշենքի նախասրահում (Խանջյան 5, 1-ին հարկ) տեղի կունենա «Մեդիապատ»-ի բացումը։
Նույն օրը՝ ժամը 13:15-ին, Ռեկտորատի նիստերի դահլիճում (Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ) կկայանա «Ազատ խոսքի սահմանները» թեմայով բանավեճ։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:20-ին, համալսարանի թանգարանի նախասրահից կմեկնարկի «Մի՛ տարածիր, մինչև չստուգես» իրազեկման արշավը։
Միջոցառումներին կարող են մասնակցել բուհի ուսանողներն ու աշխատակիցները։