Կայքը փորձարկման փուլում է։

Մրցույթ՝ Ռովիրա ի Վիրխիլի համալսարանում սովորելու

15.10.2025

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ՝ Ռովիրա ի Վիրխիլի համալսարանում, Տառագոնա, Իսպանիա, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորելու նպատակով:

Շարժունության տևողությունը 4-5 ամիս է: Տեղերի քանակը 4-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2025-2026թթ. ուս. տարվա 2-րդ կիսամյակում:


Ֆինանսավորում.

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:


Իրավասության չափանիշները

Դիմողը՝
• Պետք է լինի Օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսի, կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի առկա համակարգի ուսանող, կամ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «Քիմիա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի առկա համակարգի ուսանող։
• պետք է տիրապետի անգլերեն լեզվի՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  հոկտեմբերի 24-ը լրացնել դիմում անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfoZ2mClP7eSiMizicaDG-cGhQLAsA50n1BUAAFpD9KAdBTzg/viewform 


Պահանջվող փաստաթղթեր՝

• Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
• Անձնագրի պատճեն
• Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով
Մրցույթը հաղթահարած ուսանողի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ gohar.arakelyan@aspu.am։ 
*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: