Կայքը փորձարկման փուլում է։

Քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային անվտանգության և պաշտպանության թեմայով մեկօրյա դասընթաց

14.11.2025

Ռազմավարության և զարգացման կենտրոնը (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (Հայաստան)  հրավիրում են մասնակցելու քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և  միջուկային (ՔԿՌՄ) անվտանգության և պաշտպանության թեմայով մեկօրյա դասընթացի:

Մասնակցել կարող են թեմայով հետաքրքրված դասախոսներ ամենատարբեր ոլորտներից։


Դասընթացի նպատակն է տրամադրել գիտելիքներ՝ ՔԿՌՄ սպառնալիքների, վտանգների և դրանց առնչվող արտակարգ իրավիճակների մասին։ Մասնակիցները պատկերացում կկազմեն զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ), դրանց կիրառման հետևանքների մասին, անձնական և հանրային անվտանգության, արտակարգ իրավիճակներում՝ իրազեկվածության և հաղորդակցության կազմակերպման մասին։


Դասընթացը վարելու է դոկտոր Մարկ-Մայքլ Բլումը՝ ՔԿՌՄ նյութերի հայտնաբերման, հետազոտության, կանխարգելման ոլորտի միջազգային փորձագետ, ով ավելի քան 20 տարի աշխատել է ՔԿՌՄ զենքերի դեմ պայքարի ոլորտում։


Մասնակցության բոլոր ծախսերը (ներառյալ՝ մարզերից եկողների տրանսպորտը և կեցությունը) հոգում են կազմակերպիչները։


Գրանցվելու համար լրացնել հետևյալ օնլայն հայտը՝ Registration

Դասընթացը կանցկացվի դեկտեմբեր 16-ին՝ «Ռամադա» հյուրանոցում, հասցեն՝ Բուզանդի 15, Երեւան։

Աշխատանքային լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 17։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համարդիմել ՄՆԿ՝ Նարինե Սաֆարյանին՝  էլ հասցե՝ nsafaryan@mediainitiatives.am,  հեռ․՝ 37410583620։