Ուսուցչական առցանց համաժողով
19.11.2025
ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կանցկացվի գործնական ուսուցչական առցանց համաժողով՝ «Շախմատը կրթության մեջ․ փորձառություններ, լուծումներ և զարգացման ուղիներ» խորագրով։
Առցանց համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ 12։00-ից սկսած։
Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել շախմատի ուսուցման լավագույն փորձառությունները դպրոցական միջավայրում՝ ուշադրություն դարձնելով գնահատման արդյունավետ մոտեցումներին։
Համաժողովի խոսնակները շախմատ դասավանդող ուսուցիչներն են, ովքեր կկիսվեն իրենց փորձառությամբ։
Գրանցման համար անցնել հետևյալ հղումով և լրացնել տվյալները, որից հետո կստանաք Համաժողովին միանալու հղումը (գրանցվել կարող եք նախապես կամ համաժողովին միանալուց անմիջապես առաջ)։
Խնդրում ենք հարթակին միանալ 15 րոպե շուտ՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով։