Մրցույթ՝ դեկանի թափուր տեղի համար
15.01.2026
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար.
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել՝
ա) տվյալ ֆակուլտետի պրոֆեսորները, ինչպես նաև տվյալ ֆակուլտետի հինգ ու ավելի տարիների գիտամանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող դոցենտները.
բ) Համալսարանի այլ ֆակուլտետներում լրիվ դրույքով աշխատող պրոֆեսորները, ինչպես նաև Համալսարանի այլ ֆակուլտետներում լրիվ դրույքով աշխատող հինգ ու ավելի տարիների գիտամանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող դոցենտները,
գ) Համալսարանի տվյալ ֆակուլտետում համատեղությամբ աշխատող այլ բուհերի կամ այլ գիտահետազոտական կազմակերպությունների պրոֆեսորները կամ դոցենտները:
դ) Ֆակուլտետի դեկանի պաշտոնի թեկնածուներ կարող են առաջադրել ֆակուլտետի ուսումնագիտական ստորաբաժանումները, ինչպես նաև ինքնառաջադրմամբ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդները հայտարարության հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում Համալսարանի գիտական քարտուղարին են ներկայացնում՝
- ֆակուլտետի ուսումնագիտական ստորաբաժանումների կողմից առաջադրման դեպքում` համապատասխան նիստի արձանագրությունից քաղվածք և թեկնածուի համաձայնություն, իսկ ինքնառաջադրման դեպքում` դիմում՝ հասցեագրված ռեկտորին,
- կադրերի հաշվառման անհատական թերթիկ,
- համառոտ ինքնակենսագրություն` ժամանակագրական տեսքով,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
Փաստաթղթերի ներկայացման ժամկետը` 15 օր սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ 15/01/26-29/01/26: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 900-ից 1700-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համալսարանի գիտական քարտուղարին:
Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17 , թիվ 302 սենյակ, հեռ՝ 59-70-28:
15.01.2026թ.