Վերապատրաստում՝ Ռովիրա և Վիրջիլի համալսարանում
04.03.2026
Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ` Ռովիրա և Վիրջիլի համալսարանում (Իսպանիա) «Good practices in PhD supervision» վերապատրաստմանը մասնակցելու համար:
Շարժունության տևողությունը 7 օր է: Տեղերի քանակը 2-ն է: Շարժունությունը նախատեսված է 2026թ․ ապրիլի 20-24-ը։
Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է օրական 160 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:
Իրավասության չափանիշները
• Ակադեմիական կարգավիճակ` Օտար լեզուների ֆակուլտետի դասախոս:
• Գիտական փորձառություն` Ասպիրանտների գիտական ղեկավարման փորձ կամ թեկնածուական ատենախոսությունների ընդդիմախոսի կարգավիճակ:
• Մոբիլություն` Գործող վիզայի առկայություն (սեղմ ժամկետների պատճառով):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը լրացնել դիմում՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/iYWrQvZ2hQkebpVWA։
Պահանջվող փաստաթղթեր՝
• մասնակցության հիմնավորում-նամակ անգլերեն լեզվով /շարժունության նպատակը, կատարվելիք գործողությունները, սպասվելիք արդյունքները, որքանո՞վ կազդի շարժունությունը մասնակցի մասնագիտական աճի վրա/
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել interdep@aspu.am էլեկտրոնային հասցեին։