Ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը սկսված է
08.04.2026
Սիրելի դիմորդ, 2026-2027 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։
Բոլոր դիմորդները, անկախ նրանից՝ մասնակցել են քննությունների առաջին փուլին, թե ոչ, պետք է հայտագրվեն Dimord.am հարթակում՝ նշելով բուհ, մասնագիտություն, ինչպես նաև երկրորդ փուլում հանձնելիք քննությունները՝ ցանկության դեպքում պահպանելով 1-ին փուլի արդյունքները:
Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասներ բուհի պաշտոնական կայքում՝ https://aspu.am/hy/public/list_universal/id/50/news_id/235։