Կայքը փորձարկման փուլում է։

Մրցույթ` Սիեդլցեի համալսարանում սովորելու

06.05.2026

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ`  Սիեդլցեի համալսարանում (Լեհաստան) բակալավրի կրթական ծրագրով սովորելու նպատակով:

Շարժունության տևողությունը՝ 1 կիսամյակ: Տեղերի քանակը 1-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2026-2027թթ. ուս. տարվա 1-ին կիսամյակում:

Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 395 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները
Դիմողը՝
• Պետք է լինի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության բակալավրիատի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող։
• պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը լրացնել դիմում անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/mLusKv1bfQbQ8pBG8 :


Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
• Անձնագրի պատճեն
• Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք  գրել  interdep@aspu.am   էլեկտրոնային հասցեին։

*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: