Հանրապետական ուսանողական գիտաժողով
11.05.2026
Մայիսի 27-ին ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախաձեռնությամբ կանցկացվի «Հայաստան. դարերի խորքից դեպի ապագա» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Պատմություն
- Հասարակագիտություն
Գիտաժողովն անցկացվելու է առկա ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 20-ը ներառյալ ուղարկել.
- զեկույցի վերնագիրը և ամփոփագիրը,
- զեկույցի երաշխավորությունը (տրված համապատասխան ամբիոնի կամ գիտական ղեկավարի կողմից):
Յուրաքանչյուր զեկույցի վերջում պետք է ներկայացվի հեղինակի մասին տեղեկատվություն՝ բուհ, ֆակուլտետ, բաժին, կուրս, էլեկտրոնային հասցե:
Զեկուցումների էլեկտրոնային տարբերակներն ուղարկել մինչև 2026 թ. մայիսի 20-ը` has.galstian@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 93 78 15 80:
Գիտաժողովի մասնակցության հայտ ։