2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն
12.06.2026
ՀՊՄՀ-ն հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա (հեռակա) ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են․
- առկա ուսուցմամբ՝ առաջին փուլ՝ հունիսի 15-30-ը
երկրորդ փուլ՝ հուլիսի 1-ից օգոստոսի 21-ը։ - հեռակա ուսուցմամբ՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 11-ը։
Ընդունելության քննությունները (հարցազրույցները) առկա ուսուցման համար կանցկացվեն օգոստոսի 24-28-ը, իսկ հեռակա ուսուցման համար՝․ սեպտեմբերի 14-18-ը:
Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության և նախապատրաստական ծրագրերի բաժին (010) 597069 կամ (077) 597069։
ՀՊՄՀ մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթեր
⇒ մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որտեղ կարող է նշվել մագիստրոսական միայն մեկ կրթական ծրագիր,
⇒ բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակը և պատճենները,
⇒ արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք' դիպլոմի համարժեքության մասին,
⇒ 2 լուսանկար (3x4 չափսի),
⇒ զինվորական գրքույկի բնօրինակը և պատճենը (արական սեռի դեպքում) (1- 4-րդ և 18-19-րդ էջերը),
⇒ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը,
⇒ ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը,
⇒ անվճարի դեպքում ներկայացնել ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթ։
Ընդունելության ծառայությունների համար անհրաժեշտ է բուհի հաշվեհամարին փոխանցել 3000 ՀՀ դրամ՝ նպատակ դաշտում նշելով դիմորդի անունը և ազգանունը («Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100)
* Անկախ ընդունելության արդյունքներից՝ տվյալ գումարը դիմորդին չի վերադարձվում։