2026/2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

15.06.2026

ՀՊՄՀ-ն հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

1. Սոցիալական հոգեբանություն - ԺԹ.00.03 /2 տեղ/
2. Զարգացման և կրթության հոգեբանություն - ԺԹ.00.05 /1 տեղ/

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում հաստատության ղեկավարի անունով,
2. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
3. Օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)՝
• անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 2.5՝ նոր գնահատման համակարգով և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
• ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը,
• գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
4. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
5. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
6. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են  հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը:

Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են  հուլիսի 13- 22-ը:

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն, հեռ՝. 59-70-29: