Կայքը փորձարկման փուլում է։

Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

    

 

2013 թվականին հիմնադրվել է Պրակտիկայի վարչությունը։ 2015 թվականի նոյեմբերին այն վերանվանվել է Պրակտիկայի կենտրոն, իսկ 2026 թվականի հունվարին միավորվել է Կարիերայի կենտրոնի հետ՝ ձևավորելով Պրակտիկայի և կարիերայի կենտրոնը։ 

 Կենտրոնի նպատակներն են՝

  • նպաստել համալսարան–աշխատաշուկա կապի ամրապնդմանը,
    աջակցել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ինքնորոշմանը և կարիերայի կայուն զարգացմանը,
  • ձևավորել և զարգացնել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններ և հմտություններ,
  • խթանել ուսանողների ակտիվ ներգրավվածությունը պրակտիկ ծրագրերում և մասնագիտական միջավայրում
  • ապահովել շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը նպաստող պայմաններ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կենտրոնի խնդիրներն են՝

✔ զարգացնել մասնագիտական ուսուցման, պրակտիկայի և մասնագիտական զարգացման գործունեության կապը, ապահովել պրակտիկայի կազմակերպման գործընթացում կողմնորոշիչ-տեղեկատվական և մեթոդական աջակցություն,

✔ խթանել ինտերակտիվ-նորարարական և զարգացնող կրթական միջավայրի բաղադրիչների ներդրումը Համալսարանի պրակտիկայի և սովորողների կարիերայի պլանավորման գործընթացում,

✔ նպաստել պրակտիկայի արդյունքների և ուսանողների ձեռքբերումների գնահատման արդիականացմանը՝ հետադարձ կապի կառուցակարգերի ներդրման և հաջողված փորձի իմաստավորման, տարածման և ինստիտուցիոնալացման ճանապարհով,

✔ համակարգել շարունակական պրակտիկայի արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման գործընթացը, 

✔ Համալսարանի ուսանողների և շրջնավարտների՝ աշխատակաշուկայում մրցունակության ապահովման նպատակով աշխատաշուկայում պահանջված կարողությունների ձևավորման աջակցությունը: