Սաֆարյան Նաիրա Ավետիսի
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ/Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանը 2022 թվականից ՀՊՄՀ Ուսումնական գործընթաների հարցերով պրոռեկտորն է։
Շուրջ 23 տարի ղեկավարել է համալսարանի Հենակետային վարժարանը (ավագ դպրոցը), զուգահեռ դասավանդել ինչպես ավագ դպրոցում, այնպես էլ՝ համալսարանում։
Համակարգում է ՀՊՄՀ ուսումնական գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև բուհի հիմնական և ավագ դպրոցների աշխատանքները։ Ծավալում է դասախոսական գործունեություն․ Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի փորձառու մասնագետ է։
Նաիրա Սաֆարյանը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։
Շուրջ 70 գիտական հոդվածի և 10 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։