Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

2013 թվականին հիմնադրվել է Պրակտիկայի վարչությունը։ 2015 թվականի նոյեմբերին այն վերանվանվել է Պրակտիկայի կենտրոն, իսկ 2026 թվականի հունվարին միավորվել է Կարիերայի կենտրոնի հետ՝ ձևավորելով Պրակտիկայի և կարիերայի կենտրոնը։
Կենտրոնի նպատակներն են՝
- նպաստել համալսարան–աշխատաշուկա կապի ամրապնդմանը,
աջակցել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ինքնորոշմանը և կարիերայի կայուն զարգացմանը, - ձևավորել և զարգացնել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններ և հմտություններ,
- խթանել ուսանողների ակտիվ ներգրավվածությունը պրակտիկ ծրագրերում և մասնագիտական միջավայրում
- ապահովել շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը նպաստող պայմաններ։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Կենտրոնի խնդիրներն են՝
✔ զարգացնել մասնագիտական ուսուցման, պրակտիկայի և մասնագիտական զարգացման գործունեության կապը, ապահովել պրակտիկայի կազմակերպման գործընթացում կողմնորոշիչ-տեղեկատվական և մեթոդական աջակցություն,
✔ խթանել ինտերակտիվ-նորարարական և զարգացնող կրթական միջավայրի բաղադրիչների ներդրումը Համալսարանի պրակտիկայի և սովորողների կարիերայի պլանավորման գործընթացում,
✔ նպաստել պրակտիկայի արդյունքների և ուսանողների ձեռքբերումների գնահատման արդիականացմանը՝ հետադարձ կապի կառուցակարգերի ներդրման և հաջողված փորձի իմաստավորման, տարածման և ինստիտուցիոնալացման ճանապարհով,
✔ համակարգել շարունակական պրակտիկայի արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման գործընթացը,
✔ Համալսարանի ուսանողների և շրջնավարտների՝ աշխատակաշուկայում մրցունակության ապահովման նպատակով աշխատաշուկայում պահանջված կարողությունների ձևավորման աջակցությունը: