Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոն

Որակի ապահովման և զարգացման կենտրոնը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունն է աջակցել կրթության որակի շարունակական բարելավմանը, համալսարանի ռազմավարական զարգացմանը և ապացույցների վրա հիմնված կառավարչական որոշումների կայացմանը։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կենտրոնի նպատակն է զարգացնել համալսարանի ներքին որակի ապահովման համակարգը, գնահատել կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացների արդյունավետությունը, բացահայտել բարելավման հնարավորությունները և նպաստել համալսարանի ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացներին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝

 

✔ կրթական ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը և ներքին աուդիտը,

✔ ուսումնական պլանների, ուսումնառության արդյունքների և գնահատման համակարգերի վերլուծությունը,

✔ դասավանդման, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի որակի գնահատումը,

✔ ուսանողների, դասախոսների և այլ շահակիցների հարցումների կազմակերպումն ու արդյունքների վերլուծությունը,

✔ կրթական ծրագրերի միջազգային համեմատական ուսումնասիրությունների (benchmarking) իրականացումը,

✔ հավատարմագրման գործընթացների մեթոդական և վերլուծական աջակցությունը,

✔ որակի ապահովման քաղաքականությունների, ընթացակարգերի և մեթոդական գործիքների մշակումը,

✔ համալսարանի ղեկավարությանը և ակադեմիական ստորաբաժանումներին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը։

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է օբյեկտիվության, թափանցիկության, ակադեմիական ազնվության, համագործակցության, պատասխանատվության և շարունակական բարելավման սկզբունքներով՝ սերտ համագործակցելով ֆակուլտետներում և ամբիոններում նշանակված որակի պատասխանատուների հետ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կենտրոնի կողմից իրականացվում են կրթական ծրագրերի ինքնարժեքի հաշվարկ, ուսումնական պլանների (workload) քանակական վերլուծություն, կրթական ծրագրերի միջազգային բենչմարքինգ, դասալսումներ, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի որակի մշտադիտարկում, ուսանողների, դասախոսների և ակադեմիական ստորաբաժանումների ղեկավարների հարցումներ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մշակվել են հավատարմագրման առաջարկությունների իրականացման գործողությունների ծրագիր և կրթական ծրագրերի ներքին աուդիտի մեխանիզմներ։