ՀՊՄՀ-ում կանցկացվի 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացներ

01.07.2026

ՀՊՄՀ-ն շարունակում է «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպել դասընթացներ։

Դասընթացները նախատեսված են ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտների համար:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 17։00-ն, (217 սենյակ) պետք է լրացնի դիմում-հայտ։

Դիմում-հայտին կից փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը (դիմորդի կողմից ներկայացված դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրավասու է, ըստ անհրաժեշտության, դիմորդից պահանջել դիպլոմի իսկության մասին տեղեկանք՝  «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից»: Փաստաթղթերի բնօրինակների և պատճենների համապատասխանությունը պարզելուց հետո՝ բնօրինակները վերադարձվում են դիմորդին)
  • երկու լուսանկար (3x4 չափսի)
  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ)


Դասընթացները կազմակերպվում են հիբրիդային ձևաչափով՝ առցանց և առերես։

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ (010) 597017։ 

«Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կանոնակարգը հղումում։