Կայքը փորձարկման փուլում է։

Մրցույթ՝ ուսուցչի թափուր տեղի համար

19.09.2025

Մրցույթ՝ ՀՀ Երևան  մարզի «Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թիվ 57 հիմնական դպրոց»  կերպարվեստի  ուսուցչի (12 դասաժամ) թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (ձև 1),

- 1 լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի Հ․596-ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավել տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում)․

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 19.09.2025թ․–ից մինչև 02.10.2025թ․–ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025թ. հոկտեմբերի 8-ին` ժամը 12:00-ին, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թիվ 57 հիմնական դպրոցում, հասցե՝ Երևան, Սիմոն Վրացյան 75: Տեղեկությունների համար զանգահարել (010 52-78-26) հեռախոսահամարով: