
Գիտություն և հետազոտություն
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Բուհում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.
✔ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած գիտական դրամաշնորհների մրցույթի արդյունքում՝
- «Գիտական և գիտատենիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային դրամաշնորհներ»
- «Հայաստանի Հանրապետությունում նոր և հեռանկարային ուղղություններով գիտական ստորաբաժանումների հիմնադրում և ամրապնդում»
- «Երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և հայցորդների հետազոտությունների աջակցություն»
- «Գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինում և ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացում»
- այլ
✔ ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքում
✔ Արտասահմանյան միջազգային գիտական ծրագրերի շրջանակներում,
✔ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ամբիոնային գիտական հետազոտությունների շրջանակներում
✔այլ գրանտային ծրագրերի և նախասիրությունների շրջանակներում
Համալսարանում իրականացվում են հիմնարար, տեսական, կիրառական և փորձարարական հետազոտություններ՝ հայագիտության, մանկավարժության, հոգեբանության, մշակութաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտության և հումանիտար գիտությունների ոլորտներում։
ՀՊՄՀ-ն ունի փորձառու գիտնականների պրոֆեսորադասախոսական կազմ, որում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամներ։ Համալսարանում գործում են հոգեբանության, փիլիսոփայության և մանկավարժության մասնագիտական խորհուրդներ՝ գիտական կադրեր պատրաստելու համար։
ՀՊՄՀ-ն սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ և այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Մոլեկուլային կենսաբանության, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտները, Էրեբունի թանգարան-ինստիտուտը և այլն։
Համալսարանի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովներին, ինչը նպաստում է գիտական գործունեության միջազգայնացմանը։
Հետազոտությունների արդյունքները ներկայացվում են գիտական ժողովածուներով, պարբերականներով և հրապարակումներով։