Կայքը փորձարկման փուլում է։

Համագործակցության ընդլայնում՝ Բրիտանական խորհրդի հետ

26.01.2026
Համագործակցության ընդլայնում՝ Բրիտանական խորհրդի հետ

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանի և ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ։

Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց հանդիպման կարևորությունն ու հույս հայտնեց, որ այն երկուստեք կլինի արդյունավետ և տարբեր նախագծերի շուրջ համագործակցության հնարավորություններ կստեղծի։

Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց Բրիտանական խորհրդի աջակցությունը դասախոսական կազմի՝ տարբեր մակարդակներում անգլերենի իմացության բարելավման, մասնագիտական շարունակական զարգացման հնարավորության, վերապատրաստման առումով։ Նաև հույս հայտնեց, որ լեզվի իմացության ամփոփիչ քննության արտաքին կողմի գնահատումը կիրականացնի Բրիտանական խորհուրդը։

Քննարկման ընթացքում Լիլիթ Մկրտչյանը հնարավոր համարեց ամենատարբեր ծրագրերում բուհի դասախոսների և ուսանողների ներուժն օգտագործելու հնարավորությունը։ Հաշվի առնելով բուհի առաքելությունը՝ նա կարևորեց Մանկավարժականի ներգրավվածությունը նաև հանրակրթության ոլորտում իրականացվող գործընթացներին։

Ռեկտորի պաշտոնակատարը գործընկերներին ներկայացրեց բուհին կից հարթակ ստեղծելու մասին գաղափարը, ինչը հնարավորություն կտա դպրոցների տնօրեններին և ոլորտի շահառուներին կիսվել փորձառությամբ, մեթոդական, կազմակերպչական և այլ խնդիրների վերաբերյալ ներկայացնել իրենց նկատառումները։

Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանը կարևորեց բուհի հետ համատեղ իրականացրած ծրագրերն ու համագործակցության ընդլայնումը։ Վստահեցրեց՝ գործընկերների հետ կքննարկեն և առաջիկայում կներկայացնեն հնարավոր ծրագրերի իրականացման փաթեթը։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել փոխգործակցությունը։