Այն, ինչ հնարավոր չէ չափել, հնարավոր չէ կառավարել
17.02.2026
Մանկավարաժական համալսարանում կայացավ «Կրթության կազմակերպման առանցքային արդյունավետության ցուցանիշերը» թեմայով սեմինար, որը վարում էր կրթության միջազգային փորձագետ, մեթոդիստ Սեդա Քոչարյանը։
Բանախոսը նախ ներկայացրեց ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞ հարցադրմամբ Սայմոն Սընեքի «Ոսկե շրջանակի» տեսությունը՝ համաձայն որի պետք է իմանալ՝ «ինչու»-ն նպատակն է, առաքելությունը կամ հավատամքը և պատճառը՝ ինչու կազմակերպությունը գոյություն ունի և պետք է որևէ մեկին հետաքրքրի:
Սեդա Քոչարյանը հանդիպման ընթացքում հետաքրքրվեց ներկաներից՝ ինչպե՞ս, ի՞նչ գործիքակազմի կամ մոտեցման միջոցով են չափում իրենց աշխատանքի հաջողությունը, ապա ընդգծեց՝ այն, ինչ հնարավոր չէ չափել, հնարավոր չէ կառավարել։
Կրթության միջազգային փորձագետը ներկայացրեց նաև KPI-ի կամ գնահատման կամ կատարողական առանցքային ցուցանիշի ռազմավարությունը, նշելով, որ այն պետք է լինի ռազմավարական, գործնական և չափելի։
Ուսումնական արդյունավետություն, գիտահետազոտական աշխատանք և նորարարություն, ուսանողության աշխատանքի հաջողում և կարիերա, ֆինանսական բնագավառ․ բանախոսը մանրամասն ներկայացրեց նաև բուհերում առանցքային արդյունավետության ցուցանիշի չորս ոլորտները։
Սեմինաին հաջորդեց գործնական աշխատանք, որի նպատակն էր պարզել բուհում KPI-ի կիրառման ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, թե ինչ գիտելիքների կարիք և ինչ ռիսկեր կան։
Վերջին հրապարակումներ
-
17.04.2026Բաց դռների օր՝ Մանկավարժականում
-
17.04.2026Ապրիլը՝ գիտության ամիս ՀՊՄՀ-ում