Կայքը փորձարկման փուլում է։

Բաց դռների օր՝ Մանկավարժականում

17.04.2026
Բաց դռների օր՝ Մանկավարժականում

«Մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ապագայում որակյալ մասնագետ դառնալու գրավականն է»,- կարծում է ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ու հավելում՝այսօրվա սովորողները հասուն են և շատ հաճախ իրենք են  նախաձեռնում, ուսումնասիրում, որոշում՝ ինչ մասնագիտություն ընտրել։

 

Հարյուրավոր աշակերտներ Երևանի և հանրապետության  տարբեր  մարզերի ավագ դպրոցներից արդեն մի քանի օր Մանկավարժականում են ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված Բաց դռների օրվա շրջանակներում։

 

Աշակերտական համայնքին բուհում ողջունեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ Նա խոսեց ուսուցչի մասնագիտության կարևորության, մասնագիտության ճիշտ ընտրության մասին՝ որպես հաջողության գրավական համարեց նաև նվիրումը։

 

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց վաղ տարիքում մասնագիտական կողմնորշումը, ինչպես գծագրել, ինչ ճանապարհով գնալ և ինչ անել․ ըստ նրա,  դա օգնում է սահմանել նպատակ, գնալ դրա հետևից և իրապես լինել երջանիկ։

 

Մասնագիտական կողմնորոշման սկզբուքներն ու  առանձնահատկությունները, շրջայց բուհում, այցելություն ֆակուլտետ, ՀՊՄՀ թանգարան և Գիտական գրադարան,  ծանոթացում ուսանելու հնարավորություններին և առավելություններին, մասնակցություն տարբեր գիտահանրամատչելի դասախոսությունների։

 

Ֆակուլտետի դեկանը  նկատում է՝ ինչպես ցույց է տալիս փորձը՝ նախաձեռնությունն արդյունավետ է և իրազեկող․ աշակերտներից շատերն են հետո ոգեշնչվում,  դառնում Մանկավարժականի դիմորդ, ցանկություն հայտնում ուսումը շարունակել նաև բուհի այլ մասնագիտություններով։

 

Հետաքրքրվածների թվի և աշակերտների ցանկությամբ պայմանավորված՝ առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցեր՝ դպրոցներ, կրթական հաստատատություններ։