Կայքը փորձարկման փուլում է։

Կրթական կամուրջ` դպրոցից համալսարան

16.04.2026
Կրթական կամուրջ` դպրոցից համալսարան

ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և այլ դպրոցներից տասնյակ աշակերտներ այսօր ճանաչողական այցով Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում էին։

Այցի նպատակն էր խորացնել աշակերտների մասնագիտական կողմնորոշումը, ընդլայնել նրանց պատմագիտական գիտելիքները, ծանոթացնել բուհական կրթական միջավայրին։

Սաներին ողջունեց ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը, ինչին հաջորդեց թեմատիկ դասախոսություն՝ «Հայոց ցեղասպանություն» թեմայով։


Պրոֆեսոր Սավել Պողոսյանը ներկայացրեց նշված պատմափուլին առնչվող հիմնարար իրադարձությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, ժամանակակից պատմագիտական գնահատականները։

Մեկ այլ դասախոսությամբ էլ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու Արմինե Եփրիկյանը։ «Ինչու սովորել պատմություն» խորագրով թեմայի շրջանակներում բանախոսը կարևորեց պատմության դերը ոչ միայն անցյալի ճանաչման, այլև քննադատական մտածողության, քաղաքացիական գիտակցության և ինքնության ձևավորման գործընթացում։

Այցը նպաստեց աշակերտների կրթական հետաքրքրությունների խթանմանը, համալսարան-դպրոց համագործակցության ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հարթակներ գիտակրթական փոխգործակցության համար։