- Մեդիա > Նորություններ > «Ուսանողական գարուն-2026»
«Ուսանողական գարուն-2026»
02.03.2026
«Ուսանողական գարուն-2026» միջֆակուլտետային և կրթական առաջնության պաշտոնական մեկնարկն ազդարարված է. նախաձեռնությունը ՀՊՄՀ Ուսանողական խորհրդինն է։
Բացման պաշտոնական արարողության ժամանակ ծրագիրը ողջունեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու կարևորեց, որ սովորելուց զատ, մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ներգրավվել ուսանողական կյանքին, այս ժամանակահատվածն օգտագործել հարստանալու ոչ միայն գիտելիքով, այլև՝ հմտություններով, որ դառնան 21-րդ դարի պահանջին համապատասխան ուսանող և քաղաքացի։
Լիլիթ Մկրտչյանը խորհրդանշական համարեց ձեռնարկի անցկացման օրը․ գարնանը կյանքը աշխուժանում է, իսկ ուսանողները, այս մեծամասշտաբ ծրագրով, կյանքի շարունակականության մեկնարկն են տալիս։
«Ուսանողական գարուն-2026»-ն անցկացվելու է երեք ուղղությունով՝ մարզական, մշակութային և կրթական․ միջոցառումը համախմբելու է բուհի 10 ֆակուլտետի ուսանողական հանրությանը մեկ միասնական հարթակում՝ ստեղծելով համագործակցության, փոխճանաչման և առողջ մրցակցության միջավայր։
Լիլիթ Մկրտչյանը, որ ծանոթ է ծրագրին, կարևորեց երեք ուղղություններն ու վստահեցրեց՝ հետևելու են ընթացքին և հույս ունեն, որ ուսանողներն իրենց մասնակցությամբ կստեղծեն հանրային բարիք։
Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը ներկայացրեց ծրագիրն ու ընդգեց՝ առաջնությունը կարևոր դեր ունի երիտասարդների շրջանում՝ առողջ ապրելակերպի գաղափարի տարածման, սպորտային գործունեության խրախուսման, մշակութային արժեքների պահպանման և տարածման, ինչպես նաև ինտելեկտուալ կարողությունների բացահայտման և զարգացման գործում․ «Միջոցառումը միտված է նաև թիմային աշխատանքի, պատասխանատվության և առաջնորդական հմտությունների ձևավորման»,-նշեց նա և հույս հայտնեց, որ առաջնությունը կամրապնդի նաև միջֆակուլտետային և թիմային համախմբվածությունը, կխթանի համալսարանական արժեքների և ուսանողական ինքնակազմակերպման մշակույթի զարգացմանը։
«Ուսանողական գարուն-2026» կամփոփվի մայիսին։
Վերջին հրապարակումներ
-
13.03.2026Բաց դռների օր