- Մեդիա > Նորություններ >Դպրոցականների այցը ՀՊՄՀ
Դպրոցականների այցը ՀՊՄՀ
23.11.2026
Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները Մանկավարժական համալսարանում էին։
Այցի շրջանակում աշակերտները հյուրընկալվեցին ՀՊՄՀ Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, շրջեցին ամբիոնի լաբորատորիաներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին։
Ամբիոնի դասախոսները հանդես եկան դասախոսություններով, ներկայացրին ֆիզիկական տարբեր երևույթներ, դրանց առանձնահատկություններն ու գործնական կիրառությունները՝ ուղեկցելով խոսքը ցուցադրական փորձերով։
Դպրոցականներն այցելեցին նաև Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիա՝ ծանոթացան համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին և գիտական միջավայրին։
Դպրոցականները բուհում էին դասղեկ Լուսինե Թադևոսյանի և ֆիզիկայի ուսուցչուհի Քնարիկ Արիստակեսյանի ուղեկցությամբ։
Այցի ընթացքում աշակերտներն եղան նաև ՀՊՄՀ թանգարանում, ծանոթացան համալսարանի պատմությանը, անցած ուղուն և կրթական ժառանգությանը։
Վերջին հրապարակումներ
-
19.11.2026
«Փիլիսոփաները և երաժշտությունը»