- Մեդիա > Նորություններ >Մեդիագրագիտությունը բուհերում․ քննադատական մտածողությունից մինչև արվեստ և ազատ խոսք
Մեդիագրագիտությունը բուհերում․ քննադատական մտածողությունից մինչև արվեստ և ազատ խոսք
20.11.2026
Մեդիագրագիտության համաշխարհային շաբաթվա շրջանակներում ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Լևոն Կոջոյանի անվան ցուցասրահում կայացավ «Արվեստ և մեդիա» խորագրով ցուցահանդեսը։
Ֆակուլտետի և Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի 2-9-րդ դասարանների աշակերտների համագործակցությամբ իրականացված միջոցառման նպատակ էր արվեստի միջոցով անդրադառնալ մեդիագրագիտության խնդիրներին և ընդգծել տեղեկատվական միջավայրում քննադատական մտածողության ու պատասխանատու վարքագծի կարևորությունը։
Ցուցահանդեսը հնարավորություն ընձեռեց դպրոցականներին ստեղծագործական մոտեցմամբ ներկայացնելու իրենց ընկալումները՝ միաժամանակ զարգացնելով վերլուծական կարողություններն ու սեփական մտքերն արվեստի միջոցով արտահայտելու հմտությունները։
Դպրոցականներն արվեստի լեզվով ներկայացրին թվային աշխարհում անվտանգ ու գիտակցված կողմնորոշվելու, տեղեկատվությունը ստուգելու, կեղծ լուրերը տարբերակելու և ազատ խոսքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու գաղափարները։
Վերջին հրապարակումներ
-
19.11.2026
«Փիլիսոփաները և երաժշտությունը»