Կայքը փորձարկման փուլում է։

Դիպլոմներ՝ հեռակա մագիստրոսներին

02.03.2026
Դիպլոմներ՝ հեռակա մագիստրոսներին

Այսօր հանդիսավորությամբ ավարտական վկայականներ ստացան Բանասիրական, Պատմության և հասարակագիտության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Սկզբնական կրթության ֆակուլտետների, ինչպես նաև «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի հեռակա համակարգի 73 մագիստրոս։ Նրանցից 11-ն արժանացավ կարմիր դիպլոմի։

 

Մագիստրոսներին կարևոր օրվա առթիվ շնորհավորեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու հորդորեց բարձր պահել բուհի պատիվը, լինել պետության  արժանապատիվ քաղաքացիներ և ծառայել մեր երկրին, գալիք սերնդին։

 

Նա հույս հայտնեց, որ ավարտական վկայականներն ու ներդրած վաստակը կծառայեն իրենց նպատակին և տարիներ անց,  հետահայաց էլ կկարևոորվեն և կարժևորվեն ուսումնառության տարիները․ «Երազեք, ձգտեք ունենալ ավելին,  բարձր նշաձող սահմանեք, երազանքը դարձրեք նպատակ, նպատակը՝ գործողություն և կրկին երազեք»,-նշեց Լիլիթ Մկրտչյանը։

 

Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը,  ֆակուլտետների ղեկավարներն ու մաղթեցին հաջողությամբ կրթել և դաստիարակել հաջորդ սերունդներին․ դա նրանց ամենակարևոր առաքելությունն է։