Մանկավարժականում մեկնարկեցին ներբուհական քննությունները
20.10.2026
Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեցին հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի ներբուհական քննությունները, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։
Քննություններին մասնակցում է 149 դիմորդ՝ 6 մասնագիտությամբ՝ կերպարվեստ, պարարվեստ, գեղարվեստական լուսանկարչություն, արհեստ-արվեստ, երաժշտական կրթություն և օպերատորություն։
Դիմորդներին ողջունեց և հաջողություն մաղթեց ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նրանց մասնագիտական ընտրությունն ու ստեղծագործական հետաքրքրությունները։ Նա հույս հայտնեց, որ դիմորդները, արվեստի տարբեր ուղղություններով մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ, ապագայում կզբաղվեն նաև մանկավարժական գործունեությամբ՝ իրենց գիտելիքներն ու ստեղծագործական փորձը փոխանցելով նոր սերնդին։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ դիմորդներին ներկայացրեց քննությունների անցկացման կարգը՝ անդրադառնալով գործընթացի կազմակերպմանն ու կարևորելով սահմանված պահանջների պահպանումը։
Քննությունների ընթացքին հնարավոր է հետևել նաև առցանց՝ բուհի պաշտոնական կայքի միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ։
Վերջին հրապարակումներ
-
19.10.2026
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար