Կայքը փորձարկման փուլում է։

Պտղունքի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը ՀՊՄՀ

09.03.2026
Պտղունքի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը ՀՊՄՀ

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Փարաքար համայնքի Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցի 8-10-րդ դասարանի աշակերտները։

Ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները եղան ՀՊՄՀ Պատմության թանգարանում, ծանոթացան բուհի հիմնադրմանն ու ժամանակագրությանը, ապա այցելեցին Գրադարան։

Աշակերտները եղան նաև Սկզբնական կրթության ֆակուլտետում․ դասախոսական կազմի հետ հանդիպումն արդյունավետ էր մասնագիտական կողմնորշման գործընթացի կազմակերպման տեսանկյունից․ սովորողներին ներկայացվեց ֆակուլտետը, կրթական ծրագրերն ու ուսումնական հնարավորությունները։