Բաց դասախոսություն Մանկավարժականում
07.04.2026
Էրազմուս + ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հյուրընկալել էր Լեհաստանի Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր Մալգոժատա Միխալևսկա-Պավլակին:
Այցը նպատակը երկու բուհերի միջև ակադեմիական կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումն էր։
Միխալևսկա-Պավլակը ներկայացրեց «Եվրոպական կանաչ գործարքը և դրա կարևորությունը Եվրոպական միության զարգացման համար» խորագրով դասախոսությունը։
Բանախոսն անդրադարձավ համախմբման քաղաքականության էությանը, ֆինանսական մեխանիզմներին, ռազմավարական առաջնահերթություններին, Լեհաստանի հաջողված փորձին ԵՄ հիմնադրամների օգտագործման և ենթակառուցվածքների զարգացման հարցում:
Այցի շրջանակներում կայացան նաև աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի, ինչպես նաև Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի աշխատակիցների հետ։
Վերջին հրապարակումներ
-
30.11.-0001Համագործակցություն՝ ի նպաստ կրթության բարելավման