Կայքը փորձարկման փուլում է։

Դասախոսություններ Աթենքի համալսարանում

28.04.2026
Դասախոսություններ Աթենքի համալսարանում

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը ապրիլի 20-24-ը Աթենքի Ազգային և Կապոդիստրիական համալսարանում էր։

 

Էդգար Հովհաննիսյանը դասախոսություններ կարդաց բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ անդրադառնալով Սփյուռքի պատմական զարգացմանը, քաղաքական դերակատարմանը և ժամանակակից  փոխակերպումներին։

 

Այցը Էրազմուս+ ակադեմիական շարժունակության ծրագրի շրջանակներում  էր․օրակարգը ներառում էր նաև աշխատանքային հանդիպումներ Միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցների, Թուրքագիտության  և ժամանակակից ասիական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթական հաստատությունների միջև ակադեմիական և գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ ակադեմիական նախաձեռնությունների իրականացման, ուսանողների և դասախոսների փոխանակման վերաբերյալ։