Կայքը փորձարկման փուլում է։

Սեմինար-քննարկում՝ գնահատման նոր մշակույթի վերաբերյալ

28.04.2026
Սեմինար-քննարկում՝ գնահատման նոր մշակույթի վերաբերյալ

Սկզբնական կրթության ֆակուլտետը հյուրընկալել էր «Վարդանանք» կրթահամալիրի ներկայացուցիչներ մանկավարժական  գիտությունների թեկնածու Մարինե Մանուկյանին  և Աստղիկ Արշակյանին:

 

«Ձևավորող գնահատումը որպես սովորողներին տրվող տեղեկատվական հետադարձ կապ» թեմայի   շրջանակներում  բանախոսներն  անդրադարձան  հանրակրթության պետական նոր չափորոշչին և դրանից բխող գնահատման նոր մշակույթին։

 

Նրանք  ընդգծեցին՝ գնահատման համակարգը ոչ թե առանձին միավոր է, այլ չափորոշչով սահմանված կարողունակությունների և վերջնարդյունքների ապահովման հիմնական գործիք։

 

Սեմինար-քննարկմանը ներկայացվեց նաև գնահատման եռաշերտ համակարգի գործառնական կապը չափորոշչի հետ:  Տարրական դասարանների փորձառու  մանկավարժ Աստղիկ Արշակյանը ներկայացրեց գործնական օրինակներ, թե ինչպես է չափորոշչի տեսական դրույթները վերածում գնահատման առաջադրանքների։

Ցուցադրվեցին մեթոդական հնարներ, որոնք օգնում են սովորողներին ինքնագնահատման և փոխադարձ գնահատման միջոցով դառնալ իրենց ուսումնառության ակտիվ մասնակիցը։