Կայքը փորձարկման փուլում է։

Դասախոսություններ՝ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում

28.04.2026
Դասախոսություններ՝ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում

20-րդ դարասկզբի Անդրկովկասի ռազմաքաղաքական իրավիճակի մասին դասախոսությամբ Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հանդես եկավ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Դասախոսությունը նախատեսված էր Հայագիտության բաժնի ուսանողների համար։ Հունգարիա այցի շրջանակներում պրոֆեսոր Ստեփանյանը հանդես եկավ նաև հանրային դասախոսությամբ՝ ներկայացնելով «Անդրկովկասի խորհրդայնացումը 1920-1921 թթ.․ համեմատական վերլուծություն» թեման:

Այցն իրականացվեց Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում։