Կայքը փորձարկման փուլում է։

Մասնակցեց միջազգային վերապատրաստման

28.04.2026
Մասնակցեց միջազգային վերապատրաստման

Ապրիլի 20-24-ը Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Սուսաննա Բաղդասարյանն մասնակցեց «Ասպիրանտական ղեկավարման լավագույն փորձը» խորագրով վերապատրաստմանը։

Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլի համալսարանում իրականացվող ծրագիրն ամբողջությամբ նվիրված էր ասպիրանտների արդյունավետ ղեկավարման թեմային՝ ընդգրկելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։ Ծրագիրն իրականացվեց Էրազմուս+ ի շրջանակում։


Միջազգային հարթակն իր շուրջ էր համախմբել 50 մասնակից՝ Հայաստանից Ռումինիայից, Մալթայից, Սլովենիայից, Սլովակիայից, Վրաստանից, Իսլանդիայից, Պորտուգալիայից։

Մասնակիցները ներգրավված էին ինտերակտիվ աշխատանքներում, որոնք ներառում էին կլոր սեղան-քննարկումներ, գործնական սեմինարներ, խմբային վերլուծություններ։

Դասընթացը բաղկացած էր մի շարք մոդուլներից՝ ղեկավարման ոճեր և մոդելներ, բաց գիտություն և արհեստական բանականություն, միջմշակութային հաղորդակցություն, համատեղ ղեկավարում։ Քննարկվեցին նաև գիտական ղեկավար-ասպիրանտ փոխհարաբերությունների տարբեր մոդելներ, «իդեալական»-ից դեպի «իրական» թեկնածու անցումը:

Ինչպես նշեց դոցենտ Սուսաննա Բաղդասարյանը՝ ծրագիրը նպաստեց մասնակիցների միջև մասնագիտական կապերի ստեղծմանը, փոխադարձ փորձի փոխանակմանը, համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։