ՀՊՄՀ պրոֆեսորի այցը Աթենքի ազգային համալսարան
11.05.2026
Մայիսի 4-8-ը ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը դասախոսություններով հանդես եկավ Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանում։
«Հայ բնակչությունը Թուրքիայի հանրապետությունում 1922 թվականից մինչև մեր օրերը (պետքական քաղաքականությունը, ժողովրդագրական ակնարկ)», «Քրդական գործոնը արևմտահայ ազատագրական շարժման մեջ (19-20-րդ դարեր)», «Թուրքիան և Անդրկովկասը 1918-1921 թթ․» թեմաներով դասախոսությունները նախատեսված էին Աթենքի համալսարանի թուրքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար։
Այցն իրականացվեց Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում։
Վերջին հրապարակումներ
-
12.05.2026Նշվեց Եվրոպայի օրը
-
11.05.2026Աշխատանքի և աշխատավորների օրը՝ դպրոցում