Կայքը փորձարկման փուլում է։

Նշվեց Եվրոպայի օրը

12.05.2026
Նշվեց Եվրոպայի օրը

«ԵՄ-Հայաստան․ավելի մոտ, քան երբևէ» խորագրով Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում նշվեց Եվրոպայի օրը։

Տոնական միջոցառումներին մասնակցեց նաև ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նա ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք արդար, ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակության կարևոր հիմքերն են։

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման մշակութային հատվածում երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև ՀՊՄՀ Երաժշտության բաժնի Փողային նվագախումբը՝ ստեղծելով տոնական մթնոլորտ։