Անգլերենի վերապատրաստում ՀՊՄՀ աշխատակիցների համար

02.07.2026
Անգլերենի վերապատրաստում ՀՊՄՀ աշխատակիցների համար

Հունիսի 3-ից հուլիսի 10-ը Մանկավարժական համալսարանում կանցկացվեն վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ։

 

Անգլերենի մասնագիտական վերապատրաստման ծրագիրը համալսարանի շարունակական զարգացման նախաձեռնություններից է՝ ուղղված աշխատակազմի լեզվական կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը, մասնագիտական և անձնային առաջընթացի խթանմանը, կրթության որակի բարձրացմանը, բուհի մրցունակության ամրապնդմանը։

 

Ծրագիրը բխում է համալսարանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններից, որոնց հիմքում մարդկային ներուժի շարունակական կատարելագործումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու կրթական գործընթացների արդյունավետության բարձրացումն են։ Այս համատեքստում օտար լեզուների իմացության զարգացումը դիտարկվում է որպես ժամանակակից կրթական միջավայրում արդյունավետ գործունեության կարևոր նախապայման։

 

Վերապատրաստումն իրականացվում է ՀՊՄՀ Կրթական նորարարությունների և մասնագիտական զարգացման բաժնի ու Օտար լեզուների ֆակուլտետի համագործակցությամբ։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու մասնագիտական անգլերենի կիրառման հմտությունները, կատարելագործելու լեզվական կարողությունները, բարձրացնելու մասնագիտական հաղորդակցության արդյունավետությունը և ընդլայնելու միջազգային ակադեմիական ու մասնագիտական միջավայրերում ներգրավվածության հնարավորությունները։

 

Ծրագիրն անվճար է և նախատեսված է աշխատակիցների տարբեր խմբերի համար։

 

«ՀՊՄՀ-ն շարունակելու է ներդնել աշխատակիցների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրեր՝ խրախուսելով ուսումնառության, մասնագիտական առաջընթացի և նոր կարողությունների ձևավորման գործընթացը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Կրթական նորարարությունների և մասնագիտական զարգացման բաժնի ղեկավար Էլեն Ավետիսյանը։