Մասնակցեց միջազգային գիտաժողովի
02.10.2025
Սեպտեմբերի 28-30-ը Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանը Թբիլիսիում մասնակցեց Վրացական գրականության Շոթա Ռուսթավելի ինստիտուտի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի կազմակերպած «Ներգաղթը և նրա գրական քննարկումը» միջազգային գիտաժողովին:
Նա ներկայացրեց ամբիոնի վարիչ, Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի և իր համահեղինակությամբ «Որոշ դիտարկումներ հայկական Սփյուռքի գրականության շուրջ» զեկուցումը:
Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ՝ ՌԴ-ից, Լիտվայից, Ռումինիայից և Բուլղարիայից: Կազմակերպիչները նկատեցին, որ սա Ռուսթավելի ինստիտուտի նախաձեռնություններից առաջինն է, որին Հայաստանը ներկայացուցիչ ունի:
Մասնակիցների համար նախատեսված էր նաև մշակութային ծրագիր:
Վերջին հրապարակումներ
-
08.05.2026Մասնակցեցին աշակերտական աշխատաժողովին
-
07.05.2026Հավաստագրեր՝ վերապատրաստված տնօրեններին