- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ ներկայացուցիչը մասնակցեց Երեխայի իրավունքների կենտրոնների ցանցի 3-րդ հանդիպմանը
ՀՊՄՀ ներկայացուցիչը մասնակցեց Երեխայի իրավունքների կենտրոնների ցանցի 3-րդ հանդիպմանը
26.10.2026
Հոկտեմբերի 21-22-ը ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետ Արծրուն Պիվազյանը Հունաստանի Կոզանի քաղաքում՝ Արևմտյան Մակեդոնիայի համալսարանում, մասնակցեց Երեխայի իրավունքների կենտրոնների ցանցի 3-րդ հանդիպմանը։
«Ազգային և միջազգային գործընկերությունների ընդլայնումը» խորագրով հանդիպմանը մասնակցել են Հունաստանի, Կիպրոսի, Ալբանիայի, Իսպանիայի, Վրաստանի և այլ երկրների համալսարանների, Երեխայի իրավունքների կենտրոնների ու համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներ։
Արևմտյան Մակեդոնիայի համալսարանի և Հունաստանի ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման գործում համալսարանների դերակատարությունը, կրթության և հետազոտությունների միջոցով երեխաների իրավունքների առաջմղման հնարավորությունները, ուսուցիչների պատրաստման ու մասնագիտական զարգացման հարցերը, ինչպես նաև պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները։
Հանդիպման կարևոր ուղղություններից էր Երեխայի իրավունքների կենտրոնների ցանցի զարգացումը։ Նախաձեռնությունը 2020 թվականին առաջ է քաշել դոկտոր Ղասան Խալիլը՝ նպատակ ունենալով ամրապնդել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ակադեմիական հաստատությունների միջև համագործակցությունը։ Ցանցը նպաստում է գիտելիքի և լավագույն փորձի փոխանակմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանը և երեխաների իրավունքների պաշտպանության ու առաջմղման գործում համալսարանների ակտիվ ներգրավմանը։
Մասնակիցները ներկայացրին իրենց հաստատությունների փորձը, կազմակերպական մոդելներն ու նախաձեռնությունները՝ միտված երեխաների իրավունքների ինտեգրմանը կրթական ծրագրերում և ուսումնական գործընթացում։
Արծրուն Պիվազյանը ներկայացրեց ՀՊՄՀ-ն և հույս հայտնեց, որ մասնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀՊՄՀ-ի, ցանցի անդամ համալսարանների և Երեխայի իրավունքների կենտրոնների միջև գործընկերային կապերի զարգացման համար։ Նա ընդգծվեց նաև կայուն ինստիտուցիոնալ գործընկերությունների կարևորությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության և իրավունքահեն կրթության ոլորտներում առկա մարտահրավերներին արձագանքող կրթական ծրագրերի ու հետազոտական նախաձեռնությունների մշակման գործում։
Ծրագրի շրջանակում Արծրուն Պիվազյանը մասնակցեց նաև Արևմտյան Մակեդոնիայի համալսարանում Ղասան Խալիլին պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությանը, որով արժևորվեց նրա ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության և միջազգային ակադեմիական համագործակցության զարգացման գործում։
Վերջին հրապարակումներ
-
27.10.2026
ՀՊՄՀ ներկայացուցիչները՝ Պոլսում -
21.10.2026
ՀՊՄՀ-ն՝ COP17-ում