Կրթական նոր հնարավորություններ․․․
16.10.2025
Մանկավարաժական համալսարանում է Վիադրինայի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով ծրագրի աշխատակից Անելն Հորսսը։
Այցի նպատակն է հայ գործընկներին ծանոթացնել Եվրոպայի կենտրոնում գտնվող համալսարանի հնարավորություններին, որն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 250 գործընկեր։
Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ-ի, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի ներկայացուցիչները։
Անելն Հորսսը ներկայացրեց բուհի կառուցվածքը՝ գործող 3 ֆակուլտետներով, ինչպես նաև մանրամասնեց «Երիտասարդների թվային դպրոց» մագիստրոսական ծրագիրը, որը զբաղված է հասարակության թվային անցման հետազոտությամբ։
Անելն Հորսսը, խոսելով իրենց համալսարանում բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերի, կես կիսամյակ բուհում սովորելու հնարավորությունների մասին, նշեց՝ կրթությունն իրականցվում է ինչպես գերմաներեն, այնպես էլ՝ անգլերեն, որոշ դեպքերում՝ նաև լեհերեն։ Հավաստիացրեց՝ բուհը մասնագիտական հմտություններից բացի, դասախոսներին և ուսանողներին կօգնի խորացնել լեզվի իմացության հնարավորությունները՝ ամենապահանջված մասնագիտությունների գծով։
Վիադրինայի եվրոպական համալսարանի ներկայացուցիչը նշեց նաև, որ ամեն տարի բուհը կրթություն ստանալու հնարավորություն է տալիս ավելի քանի 200 օտարազգի ուսանողի, ապա խոսեց փոխանակման ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին և պատասխանեց հայ գործընկերների հարցերին՝ կրթությունը եվրոպական բուհում կազմակերպելու և շարունակելու վերաբերյալ։
Վիադրինայի եվրոպական և Մանկավարժական համալսարանների միջև համագործակցությունը կշարունակվի․ կքննարկվեն պաշտոնական գործընկերության հնարավորությունները։
Վերջին հրապարակումներ
-
16.10.2025Բաց քննարկում՝ ուսուցչական համայնքի հետ