Կայքը փորձարկման փուլում է։

Ներկայացվեց ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգը

19.11.2025
Ներկայացվեց ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգը

ՀՊՄՀ ղեկավար կազմն այսօր աշխատանքային  հանդիպում ունեցավ բուհի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակազմի հետ։

 

Հանդիպման նպատական էր քննարկել բուհի ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգը, կատարված աշխատանքները, առաջիկայում  ավտոմատացման ենթակա գործընթացների համալրմանն ու բարելավմանը միտված քայլերը։ Համակարգը  ստեղծվել և ներդրվել է 2011 թվականին՝ Կենտրոնի աշխատակազմի  ջանքերով․ այն համալսարանի տարբեր օղակների աշխատանքները միմյանց հետ կապող և ավտոմատացնող գործիք է:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Դավիթ Սարգսյանն իր խոսքում նշեց՝ համակարգը  բուհակում համակարգում առաջիններից և լավագույններից է․ կառավարում և ուղեկցում է ուսումնական ողջ գործընթացը՝ ուսանողի տվյալները բազայի մեջ մուտքագրելուց մինչև ավարտական վկայականի հավելվածի ավտոմատ ձևավորումն ու տպագրումը:

 

«Դեկանատ»,  «Ամբիոն», «Ուսումնական մաս», «Դասախոս», «Ուսանող», «Վարչական մաս»  «Ադմին»․ հանդիպման ընթացքում կենտրոնի  աշխատակիցները ներկայացրին  7 մոդուլից  կազմված համակարգն ու վստահեցրին՝ պարբերաբար կատարվում են մոդուլների ֆունկցիոնալության ընդլայնման և գործիքակազմի բարելավման աշխատանքներ, առավել շեշտադրվում է համակարգին փոխկապակցված փաստաթղթերի շրջանառության ամբողջական ավտոմատացման գործընթացը։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև  համալսարանում կիրառվող տարատեսակ էլեկտրոնային ծառայություններն ու  համակարգերը։

 

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հետաքրքրվեց նաև ուսումնական, գիտահետազոտական աշխատանքներում արհեստական բանակության  կիրառման, ինչպես նաև ակադեմիական ազնվության մեխանիզմների բարելավման ուղղությամբ տարվող աշխատաքների վերաբերյալ։

 

Նշենք, որ  բուհում տարբեր ուղղություններով կազմակերպվում են նման հանդիպում-քննարկումներ՝ հետագա աշխատանքների պլանավորման, բարելավման, վերջնարդյուքների ձևակերպման և զարգացման նպատակով։