Կայքը փորձարկման փուլում է։

Սկզբնական կրթության հարցեր` ֆակուլտետի խորհրդի նիստում

02.12.2025
Սկզբնական կրթության հարցեր`  ֆակուլտետի խորհրդի նիստում

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն այսօր ներկա էին Սկզբնական կրթության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստին։

Հանդիպման սկզբում Լիլիթ Մկրտչյանը նկատեց՝ հաջողելու համար կարևոր է առկա խնդիրների վերհանումը, ֆակուլտետի զարգացմանն ու առաջընթացին միտված համատեղ քայլերի մշակումը, աշխատանքային միջավայրի և արժեհամակարգի ձևավորվումը։

Ընթացիկ տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացրեց դեկանի պաշտոնակատար Հեղինե Խաչատրյանը։ Վերջինս նկատեց՝ ֆակուլտետի առաքելությունն ու տեսլականն է մինչև 2025 թվականը նախադպրոցական և տարրական կրթության ոլորտներում դառնալ նորարարական, գործնական, հետազոտական գիտելիքներ, կարողություններ, հմտություններ և ստեղծագործ միտք ձևավորող ազգային, համամարդկային արժեքներ սերմանող առաջատար ստորաբաժանում։

Որակյալ կրթական, գիտահետազոտական գործունեություն, կառավարման գործընթացներ, դիմորդների, ուսումնառողների և կարիերայի կառավարում, միջազգային համագործակցություն և այլն․ Հեղինե Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց ֆակուլտետի ռազմավարական 10 ուղղություններն ու նպատակները, անդրադարձավ առաջընթացի գնահատման ցուցիչներին, կարևորեց դիմորդների մասնագիտական կողմնորոշման և հավաքագրման մեխանիզմների լավարկումը, այլ բուհերում համանման մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրով առկայությունն էլ ավելի ցածր վարձավճարով խնդիր համարեց։

Դեկանի պաշտոնակատարը խոչընդոտ դիտարկեց ոչ բազային բակալավրիական կրթությամբ մասգիստրոսների կրթական ծառայությունների ոլորտում անհավասար պայմանները, հետազոտական կարողությունների ոչ բավարար զարգացվածությունը։ Փորձառու և արհեստավարժ դասախոսներ և աշխատակիցներ ունենալը, ներգրավված և ակտիվ գործատու ունենալը, պրակտիկայի բոլոր փուլերի հստակ կազմակերպումը, ինստիտուցիոնալ գիտելքիներ և փորձառությունը մասնագիտական կրթական ծրագրերի ինքնավերլուծության ուղղությամբ էլ համարեց ֆակուլտետի ուժեղ կողմերից։

Ֆակուլտետի ընդլայնված նիստում եղան նաև առաջարկներ, մասնավորապես՝ բուհի կազմում նախադպրոցական հաստատության հիմնում, մեթոդական կաբինետների առկայություն, վարձավճարների վերանայում և այլն։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոկատարն իր դիտարկումները ներկայացրեց առաջարկների վերաբերյալ․ ընդգծեց կրթության պահանջված և կարիքահեն լինելը, կարևորեց կրթական գործընթացում պրակտիկ գործունեության բաղադրիչը, դպրոցների հետ սերտ համագործակցությունը, ուսուցիչների համար կազմակերպվող վերապատրաստումների անցկացումը, միջազգայնացումը, իսկ որպես ուսուցիչ պատրաստող կառույց՝ չափորոշչի պահանջներին համապատասխան քաղաքականություն վարելը։

Լիլիթ Մկրտչյանը հասարակությունում ուսուցչի հեղինակության նվազման վերաբերյալ քննարկումները կեղծ օրակարգ համարեց և ներկաներին վստահեցրեց` այդ արժեհամակարգը ձևավորողն ու արժևորողներն էլ իրենք են։

«Մանկավարժական համալսարանն ունի պատրաստի ռեսուրս, սկզբնական կրթության օղակը՝ հատկապես․ պետք է քարտեզագրել կարիքները, թիրախավորել և հստակ ուղղորդվել աշխարհի զարգացումներց հետ չմնալու համար»,-նշեց նա։