Հավաստագրեր՝ 20 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման մասնակիցներին
30.04.2026
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր հավաստագրեր հանձնեց «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագրի 81 մասնակիցներին։
Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց մասնակիցներին կարևոր և հերթական ձեռքբերման առիթով, մաղթեց, որ վստահ և համարձակ անցնեն սերունդների կրթության, դաստիարակության, դասավանդման ճանապարհը՝ ի շահ մեր երկրի, այսօրվա և վաղվա ապագայի։
Նա հույս հայտնեց, որ մասնակիցները ծրագրի ավարտից հետո ևս կհամագործակցեն Մանկավարժականի հետ․ միասին կքննարկեն, կմտածեն նոր գաղափարներ՝ կրթության ոլորտում կարևոր փոփոխություններ իրագործելու, դրանք ժամանակակից մարդու կարիքներին և պահանջներին համապատասխանեցնելու համար։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանն էլ ընդգծեց՝ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ են միասին անցել։
Վստահեցրեց, որ ծրագրի շրջանակներում մասնակիցների հետ համագործակցությունը միշտ եղել է հաղորդակցման բարձր մշակույթի վրա․ գործիմաց դասավանդողները հաղորդել են գիտելքիներ, որոնք անհրաժեշտ կլինեն նրանց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։
«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ուսումնառության համար։
Վերջին հրապարակումներ
-
30.11.-0001Համագործակցություն՝ ի նպաստ կրթության բարելավման