ՀՊՄՀ ուսանողները մասնակցեցին «Արի՛, պարի՛» միջոցառմանը
30.04.2026
Ապրիլի 29-ը՝ Պարի միջազգային օրը, նշանավորվեց «Արի՛, պարի՛» տոնական միջոցառմամբ։ Լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել էր շուրջ 4000 պարողների, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողներին։
Միջոցառման նպատակն էր հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանմանն ու արժևորմանը։
Մանկավարժական համալսարանի 80 ուսանող մասնակցեց կազմակերպված ֆլեշմոբերին, ինչպես նաև Հանրապետության հրապարակում տոնական օրվա ծրագրի մեկնարկային՝ «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագրով միջոցառմանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո անցկացված միջոցառման կազմակերպիչ էր նաև ՀՊՄՀ Պարարվեստի և Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը։ Նա կարևորեց մասսայական դարձած նախաձեռնությունը՝ ընդգծելով պարի կարևոր դերակատարումը հայ ժողովրդի կյանքում դեռևս նախաքրիստոնեական շրջանից։ Ըստ նրա, տոնական միջոցառումը մեկ անգամ ևս հաստատեց հայ ժողովրդի միասնականությունն ու ոգեղենությունը։
Պարի միջազգային օրվա ամփոփումը տեղի ունեցավ Ազատության հրապարակում:
Լուսանկարները՝ Արմենպրեսի
Վերջին հրապարակումներ
-
29.04.2026Բացահայտելով Երևանը․․․